Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը:
Նոր մոդելի համաձայն, համագործակցության կհրավիրվեն նաև սննդի արդյունաբերության ներկայացուցիչները նոր քաղաքականություն մշակելու համար:
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ստեղծված քաղաքականությունն արդյունավետ կգործի և կծառայի հանրության առողջական ցուցանիշների բարելավմանը: