Հասարակություն

«Քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց»․ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ Oragir.News կայքում հրապարակված հոդվածի վերնագիրը («Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել, ապա կողքի հողը միացրել») չի համապատասխանում իրականությանը, իսկ հոդվածի բովանդակությունը խեղաթյուրում է իրականությունը։

Նշված լրատվամիջոցի նկատմամբ նախկինում Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և փոխհատուցում։ Այս հոդվածի կապակցությամբ ևս քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց»։