ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ամփոելով աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում, հայտնում է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ում համատեղ իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, ինչպես նաև ֆոտոբռնիչ սարքերի ստուգում և նորերի տեղադրում՝ ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում։
«Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվել է էկոկրթական հանդիպումը՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում։
Դասընթացի թեման կենսաբազմազանության էության և դրա պահպանությանն ուղղված միջոցառումների ներկայացումն էր, այդ թվում՝ Հայաստանի Կարմիր գրքերի հազվագյուտ, էնդեմիկ տեսակները, բնության հատուկ պահպանվող տարածքները, պոպուլյացիաների վերականգնման մեթոդները և այլն:
‹‹Դիլիջան›› ազգային պարկ ՊՈԱԿ-ում գիտական բաժնի աշխատակիցների կողմից Թեղուտի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների համար անց է կացվել դասընթաց հետևյալ թեմաներով՝
«Անտառների դերն ու կարևորությունը, ծառահատումների հետևանքները», «Անտառները մարդկանց համար, թե՝ մարդիկ անտառների…»»,- ասվում է հաղորդագրության մեջ։