Հասարակություն

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նոր ֆոտոբռնիչ սարքեր են տեղադրվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նոր ֆոտոբռնիչ սարքեր են տեղադրվել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ամփոելով աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում, հայտնում է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ում  համատեղ իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, ինչպես նաև ֆոտոբռնիչ սարքերի ստուգում և նորերի տեղադրում՝ ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում։

«Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվել է էկոկրթական հանդիպումը՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում։

Դասընթացի թեման կենսաբազմազանության էության և դրա պահպանությանն ուղղված միջոցառումների ներկայացումն էր, այդ թվում՝ Հայաստանի Կարմիր գրքերի հազվագյուտ, էնդեմիկ տեսակները, բնության հատուկ պահպանվող տարածքները, պոպուլյացիաների վերականգնման մեթոդները և այլն:

‹‹Դիլիջան›› ազգային պարկ ՊՈԱԿ-ում գիտական բաժնի աշխատակիցների կողմից Թեղուտի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների համար անց է կացվել դասընթաց հետևյալ թեմաներով՝

«Անտառների դերն ու կարևորությունը, ծառահատումների հետևանքները», «Անտառները մարդկանց համար, թե՝ մարդիկ անտառների…»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական