Հասարակություն

Որ սնունդն է նպաստում օրգանիզմի ծերանալուն

Ֆին գիտնականները պարզել են, որ անառողջ սննդակարգը կարող է արագացնել կենսաբանական ծերացումը նույնիսկ երիտասարդների մոտ։ Իսկ ահաբանջարեղենով և մրգերով հարուստ դիետան օգնում է դանդաղեցնել մարմնի բջիջների մաշվածությունը: Հետազոտությունը հրապարակվել է Clinical Nutrition (CliNut) գիտական ​​ամսագրում:

Կենսաբանական ծերացումը արտացոլում է մարմնի վիճակը բջջային մակարդակում և կարող է տարբերվել ժամանակագրական տարիքից: Այն չափելու համար գիտնականներն օգտագործում են էպիգենետիկ ժամացույցներ՝ մոդելներ, որոնք վերլուծում են ԴՆԹ մեթիլացումը՝ կենսաբանական տարիքը որոշելու համար։

Հետազոտությանը մասնակցել են 20-ից 25 տարեկան 826 երկվորյակներ: Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում նշել են 55 պարենային ապրանքների օգտագործման հաճախականությունը: Գիտնականները հաշվի են առել նաև ապրելակերպի այլ գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվությունը, ծխելը և մարմնի քաշը: Արդյունքները ցույց են տվել, որ մրգերի և բանջարեղենի, կարմիր և վերամշակված մսի, արագ սննդի և քաղցր ըմպելիքների պարունակությամբ հարուստ սննդակարգը կապված է արագացված կենսաբանական ծերացման հետ:

Ի հակադրություն, այն մասնակիցները, ովքեր սնվում էին առողջ սննդակարգով, ցույց տվեցին ծերացման ավելի դանդաղ տեմպեր: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գենետիկան կարևոր դեր է խաղում սննդակարգի և ծերացման միջև կապի մեջ: Սակայն դա չի նշանակում, որ առողջ սնվելը օգուտ չի բերում բոլորին։ «Նույնիսկ եթե ունեք գենետիկ նախատրամադրվածություն, ճիշտ սննդակարգը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը»,- ընդգծել են հոդվածի հեղինակները։