Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «Mitsubishi» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով Գ. Գալստյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։