Հասարակություն

«Հայաստանում իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ ուղղված քաղցկեղի կանխարգելմանը»

ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հայտնում է․

Ուրախ էի ողջույնի խոսքով հանդես գալ Հայկական ուռուցքաբանական 5-րդ համաժողովում՝ կարևորելով առողջապահական համակարգի շարունակական բարելավման անհրաժեշտությունը ուռուցքաբանության ոլորտում։

Վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ ուղղված քաղցկեղի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և բուժման որակի բարձրացմանը։ Առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավումը, անվճար սկրինինգային ծրագրերի ընդլայնումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կարևոր քայլեր են՝ նվազեցնելու հիվանդացությունն ու մահացությունը։

Շնորհակալություն կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ մասնագիտական փորձի փոխանակման համար։ Միասին կարող ենք ձևավորել ավելի արդյունավետ ու հասանելի ուռուցքաբանական ծառայություններ մեր երկրում։