Հասարակություն

Խոշոր վթար Ամիրյան փողոցում. միմյանց է բախվել 6 մեքենա

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Ամիրյան փողոցում Tesla մակնիշի ավտոմեքենան բախվել է  Hyundai-ին, որն էլ բախվել է Suzuki-ին, այնուհետև Tesla-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Kia-ին, որն էլ Mercedes-ին, վերջինն էլ՝ Range Rover-ին։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։