Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Ամիրյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Hyundai»-ի, որն էլ բախվել է «Suzuki»-ի, այնուհետև «Tesla»-ն բախվել է կայանված վիճակում գտնվող «Kia»-ին, որն էլ «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Range Rover»-ին, գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։