ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Հանդիպման մեկնարկին կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև համագործակցության վերաբերյալ։
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովն (COP17) հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկարներ։ Քննարկվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Բրազիլիան հանդիսանում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ նստաշրջանի (COP30) նախագահող երկիր և այն հյուրընկալելու է 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Կողմերը քննարկել են համաժողովից Հայաստանի Հանրապետության ակնկալիքներն, անդրադարձել այն օրակարգային հարցերին, որոնց բարձրաձայնումը ոլորտային խոշորագույն միջոցառման ժամանակ չափազանց կարևոր է։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայական օրակարգում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես երկրի Ազգային մակարդակով սահմանված գործողություններին (NDC)։
Դեսպանն հետաքրարվել է ոլորտային հիմնախնդիրների լուծման գործընթացներում հասարակական կազմակերպությունների և երիտասարդների ներգրավմամբ, ինչին ի պատասխան նախարարի տեղակալը խոսել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտեի աշխատանքներին աջակցելու նպատակով հասարակական կազմակերպութնների հետ համագործակցության մասին և Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի ձևավորման աշխատանքներից։
Քննարկվել են նաև բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգիզմի ապահովման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին գործընկերները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու համագործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ: