Հասարակություն

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կան վիրավորներ

Հունվարի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արամայիս Բ.-ի վարած Mercedes, Երևանի բնակիչ, 46-ամյա Կարինե Ա.-ի վարած Nissan և Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ս.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։