Ադրբեջանի Աղջեբեդի շրջանի գյուղերից մեկում նռնակի պայթյունից զոհվել է 5 մարդ, ևս 3-ը վիրավորվել են:
Հաղորդվում է, որ անչափահաս երեխան նռնակ է գտել Հինդարխ ավանի մոտակայքում գտնվող աղբանոցում։
Երբ անչափահասը գտած նռնակը տուն է բերել և հանձնել ընտանիքի անդամներին, դրա ապահովիչ պահանակի օղակն անզգուշությամբ բացվել է, և տեղի է ունեցել պայթյուն:
Զոհվածները նույն ընտանիքի անդամներ են: