Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի և ուղղաթիռի ողբերգական վթարից, X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- գրել է վարչապետը: