Հասարակություն

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ, Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։