Հասարակություն

«2023թ. 68 մլրդ դրամ ենք վերադարձրել քաղաքացիներին». վարչապետ

«2023թ. 68 մլրդ դրամ ենք վերադարձրել քաղաքացիներին». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախորդ տարի եկամտահարկի տեսքով 68 մլրդ դրամ է վերադարձվել քաղաքացիներին։ Խոսքը բնակարանի հիպոթեկային վարկի ծրագրի մասին է։ 

Նա նաև նշել է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման ծրագրով նոր համակարգ են ներդնելու՝ 70 մլրդ վերադարձնելու են քաղաքացուն, միաժամանակ շարունակվելու է հիպոթեկային վարկի տոկոսադրույքների 68 մլրդ դրամի ծրագիրը․ «Բայց վերադարձնելու ենք աշխատող քաղաքացիներին, վերադարձնելու ենք կրթության, առողջապահության նպատակով։ Ինչպես ասել ենք, փողը կառավարման գործիք է, և ուզում ենք մեր ռազմավարություններն ավելի արդյունավետ իրականացնել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական