Հասարակություն

Քարով հարվածել են Zhong tong մակնիշի ավտոբուսին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող Zhong tong մակնիշի ավտոբուսին ու դիմել փախուստի։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը դեպքի մասին հայտնել է. «Քիչ առաջ, աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել թե ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին:

Սա է այն պատկերը թե մենք որքան ենք կրում պատասխանատվություն և հոգատարություն մեր, պետության գույքի նկատմամբ:

Սա որակել վայրագություն, մեղմ է ասած»։