Հասարակություն

Պարզվել է «Նիվա»-ներով անկանոն վարող քաղաքացիների ինքնությունը

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են վարորդների ինքնությունը։
Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։

Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։