Հասարակություն

Գիտական ոլորտի աշխատողների աշխատավարձերն աճել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս տարվա հունվարից ավելացել են գիտության ոլորտների աշխատողների աշխատավարձերը։ Նրա խոսքով՝ ատեստավորման ներդրումից առաջ, օրինակ, լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը 67.300 դրամ էր, 2025թ. դարձել է 138.300 դրամ։ Աշխատավարձը կրկնապատկվել է, չնայած, բարեփոխումը կատարյալ չի եղել։ 

Ավագ լաբորանտ-ավագ ճարտարագետ․ 76․000 դրամից փուլերով աճել է, 2025թ. հունվարի 1-ից դարձել 179.000 դրամ։ 

Կրտսեր գիտաշխատող․ 2021թ. դրությամբ աշխատավարձը եղել է 85.800 դրամ, այսօր 210.000 դրամ է։ 

Գիտաշխատող․ 2021թ. աշխատավարձը եղել է 90․400 դրամ, այսօր՝ 276.000 դրամ։ 

Ավագ գիտաշխատող․ 2021թ.՝ 99․000 դրամ, այսօր՝ 343.000 դրամ։ 

Առաջատար գիտաշխատող․ 32․021թ. աշխատավարձը եղել է 114.300 դրամ, այսօր 443.800 դրամ է։ 

Գլխավոր գիտաշխատող․ 2021թ. աշխատավարձը եղել է 138.100 դրամ, այսօր՝ 552․900 դրամ։ 

Գիտական խմբի ղեկավար․ 2021թ. աշխատավարձը եղել է 129.100 դրամ, այսօր՝ 410.000 դրամ։ 

Գիտական ստորաբաժանման ղեկավար․ 2021թ. աշխատավարձը եղել է 141.400 դրամ, այսօր՝ 477.200 դրամ։ 

Ըստ վարչապետի՝ իրենք գիտական գործունեությունն ու դրա նշանակությունը էականորեն փոխել են. «Նախորդ տարի մենք վարկանիշավորված գիտական ամսագրերի պատմական ռեկորդ ենք ունեցել։ Նախորդ պատմական ռեկորդը 2019թ. ենք ունեցել»։