Հասարակություն

«2023թ. պատմականորեն ամենամեծ ծավալի գիտական հրապարակումներ են եղել». նախարար

Միջազգային պարբերականներում հայաստանցի գիտնականների հրապարակումները տարեցտարի ավելանում են. հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ 2023թ. գրանցվել է «պատմականորեն ամենամեծ ծավալի» գիտական հրապարակումներ միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Ըստ նրա՝ կարևոր է, որ աճել են նաև հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառների հրապարակումները։

Անդրեասյանը ԱԳ նախարարի հարցին ի պատասխան նաև տեղեկացրել է, որ 2023թ. եղել է 1205 հրապարակում։