Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբ աշխատողները համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, ետվճար կստանան երեխաների ուսման վճարից․
«Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը ետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի»,- ասել է նա՝ պնդելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ընկերությունների հաշվապահությունում արձանագրված։
Ըստ վարչապետի՝ բյուջեից այս ծրագրերի շրջանակներում նախատեսված է 70 մլրդ դրամի վերադարձ։ Այս համատեքստում նա խոսել է նաև սպորտային խմբակների ու աշակերտներին դասապատրաստող ուսումնական կենտրոնների մասին. «Կարգավորումներն այնպես անենք, որ այս կարգի ծառայություն մատուցելիս բյուրոկրատիան հնարավորինս հեշտացվի, բայց մյուս կողմից՝ բարիերներ ստեղծենք, որ կեղծ ծառայություն չմատուցեն»։