Հասարակություն

Ակցիա կառավարության մոտ. կան բերման ենթարկվածներ

Փոքր և միջին ձեռնարկատերերն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են չեղարկել Շրջանառության հարկի մասին նոր օրենքը: 

Ակցիայի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների հետ, որից հետո կան բերման ենթարկվածներ։

ՆԳՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով նախատեսված արարքի համար ակցիայի 3 մասնակից կառավարության շենքի մոտից բերվել է ոստիկանություն:

Հայկ Մագոյան