Հասարակություն

«Ծառայողական մեքենաների պատմական մինիմում կարձանագրվի». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության որոշմամբ պետական կառավարման 52 մարմնից կվերցվի 423 միավոր տրանսպորտային միջոց, որոնք կամրակցվեն պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսին։

Կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը նշել է, որ այդ մեքենաների մեծամասնությունն աճուրդով կվաճառվի. «Որոնք թարմ են, նոր են, և պետական համակարգում ավելի հին մեքենաների փոխարինման անհրաժեշտություն կլինի, կփոխարինենք։ Բայց մեծամասնությունը, վստահաբար, վաճառվելու են»,- ասել է նա։ Ըստ Ավետիսյանի՝ քաղաքացիները կարող են մասնակցել էլեկտրոնային աճուրդին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե այս որոշումից հետո կլինի ծառայողական մեքենաների թվի պատմական մինիմում։ Ըստ նրա, այդպիսով մի կողմից պետծառայողներին կմղեն շփվել մարդկանց հետ, մյուս կողմից կխնայեն բյուջետային ծախսերը։