Հասարակություն

Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Ֆիլիպիններ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Ֆիլիպիններ։

Նա փետրվարի 4-8-ը Մանիլայում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանդիպմանը։

Խուդաթյանի՝ Ֆիլիպիններ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին. ասված է վարչապետի որոշման մեջ։