«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ջրամատակարարման անջատումներ կլինեն.
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3, 6, 9 զանգվածներ՝ ժամը 10:00-20:00-ը,
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 25-43, 102-116 շենքերի, Սայաթ Նովայի 8-10, 12 զույգ համարի շենքերի, Աբովյան 22/1 շենք՝ ժամը 11:00-13:00-ը,
- Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի և Վարդանիձոր բնակավայր՝ ժամը 10:00-22:00-ը,
- Տավուշ մարզի Բերդ քաղաք՝ ժամը 10:15-18:00-ը,
- ք.Գորիս Արևշատ Թաղ., Յոլյան փողոցի և նրբանցք՝ ժամը 10:15-19:00-ը,
- ք.Չարենցավան, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս գյուղեր՝ ժամը 11:15-23:00-ը,
- ք.Աբովյանի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղեր՝ ժամը 11:15-23:00-ը,
- Կոտայքի մարզի Քաղսի գյուղի, ք.Հրազդան Վ.Աղբյուրակ թաղամաս՝ ժամը 11:15-23:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: