Հասարակություն

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում չվերթների ավելացման հնարավորություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը և Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նոր երթուղիների մշակման, Հայաստանում չվերթների ավելացման հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մշակել և հայկական կողմին ներկայացնել առաջարկների և գործողությունների քարտեզ, որոնք կքննարկվեն և ըստ առաջնահերթությունների կկայացվեն որոշումներ։