Հասարակություն

Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 28-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ հունվարի 29-ին, ժամը 09։03-ին։ Երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվել են խոհանոցային կահույք և տեխնիկա։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք։