Հասարակություն

Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանից։

«Հակակոռուպցիոն դատարանը երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով»,- ասաց նա։

Որոշումը կայացրել է դատավոր Վարդգես Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։

Հայկ Մագոյան