Հասարակություն

Հրդեհի վայր ևս չորս մարտական հաշվարկ է մեկնել. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում բռնկված հրդեհի վայր մեկնել է ևս 4 մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության նախնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրում արդեն մեկնել էր հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Փոխվել է նաև հրդեհի բարդության աստիճանը 2-ից՝ 3-ի։