ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը հայտարարել է, թե ԶՈՒ-ն տեղում է, ժամկետային զինծառայողները, պայմանագրայիններն ու սպաները կանգնած են սահմանին, զգոն կատարում են իրենց խնդիրները։
«Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորութուններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան»,- ասել է Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հիշեցրել է, որ հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. «Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք, նաև՝ քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանագծման ու սահմանազատման ճանապարով, ԶՈՒ-ն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել ու համալրվել»։