Հասարակություն

Հայ-ֆրանսիական գործընկերությունը բարձր է գնահատվել

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը, ինչպես նաև՝ Շառլ Պերսոնայի անձնական հանձնառությունն այդ գործընկերության հետագա ընդլայնման և խորացման հարցում։

Երկուստեք ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին։