Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրության շրջանակում պարզվել է՝ տոմատի մածուկի շուկայում գործող ավելի քան 20 տնտեսվարողից 13-ի մոտ խախտումներ կան։
«Ուսումնասիրել ենք, թե շաքարի, աղի կամ այլ նյութերի պարունակությունը համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։ Սպառողները հաճախ նախընտրում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատի մածուկ, ինչը նրանց մոտ ստեղծում է բարձր որակի տպավորություն։ Սակայն որոշ դեպքերում արտադրողները կարող են այլ մեխանիզմներով ավելացնել չոր նյութերի քանակը՝ խտությունը մեծացնելու համար»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն արտադրանքի որակին և քանակին, այլ նաև սպառողին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությանը։