Հասարակություն

ՄՊՀ-ն կանվանափոխվի ու նաև սպառողների իրավունքները կպաշտպանի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ օրենսդրական փոփոխություններ են մշակվել, համաձայն որի՝ կառույցի անվանումը կփոխվի. «Եթե օրինագիծն ընդունվի, կդառնանք մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողով և կիրականացնենք սպառողների հանրային ու կոլեկտիվ շահերի պաշտպանություն»։ 

Նա նշել է, որ սպառողի անհատական քաղաքացիաիրավական հարցերով հիմա չեն զբաղվում. «Խնդիրը պետք է համատարած լինի, որ ՄՊՀ-ն զբաղվի, սակայն հասկանալով, որ սպառողը ուզում է նաև իր իրավունքները պաշտպանել, որոշակի կառուցակարգեր, համակարգ ենք մշակում, որ սպառողը կարողանա իր անհատական խնդրով ուղիղ դիմել»։ 

Ըստ Գևորգյանի՝ CEPA-ի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքներ են արվում, որ հնարավոր լինի սպառողին քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեցող նույն որակի ծառայությունը մատուցել։