Հասարակություն

ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է հայտարարագրի լրացման կարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը  և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։

Այս իրավասության շրջանակում ՊԵԿ նախագահի 300-Ն հրամանով սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի 60-Ն հրամանով։ Փոփոխություններն առնչվումն են նաև պարտադիր լրացման ենթակա միանվագ ստացված 300,000 դրամ և ավելի արժեքով գույքի կամ դրամական միջոցների մասին տվյալների ներառմանը:

ՊԵԿ նախագահի 20․01․2025թ․ թիվ 60-Ն հրամանը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պաշտոնական հրապարակման համար։ Հրամանը   պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ օրը կմտնի ուժի մեջ և ենթակա կլինի պարտադիր կիրառման։  Կոմիտեն պատրաստակամ է հետագայում ևս պատասխանել հայտարարագրման թեմայով քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին: