Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատաքննությունը։
Դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներին, շինծու դատական գործին ավելացվել է Արայիկ Հարությունյանի ներկայացրած փաստաթուղթը։
Գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 6-ին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատական գործը ևս շարունակվել է։
Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով ևս 30 օր ժամանակ տալ գործը վերանայելու համար, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։