Հասարակություն

«Խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ». Անդրեասյան

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:

Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է տեսչական վերահսկողության դերակատարումը կրթության ոլորտի պետական քաղաքականության բարելավման առումով:

«Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսվող տեսչական վերահսկողության աշխատանքների հիմնական ուղղությունները: