Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային խորհրդկացություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ։ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Գոհար Մկրտչյանին։
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Գոհար Մկրտչյանը հարկադիր կատարման ոլորտում ունեցած իր փորձը, մասնագիտական և անձնական հատկանիշները կներդնի Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում և իրեն ամրակցված բաժինների համակարգումը կիրականացի ըստ պատշաճի։
Գոհար Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Խորհրդակցության ավարտին Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել Ծառայության վարչական շենքում, տեղում ծանոթացել բաժինների աշխատանքին։