ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ մեր սիրելի մասնագետներին, որ աշխատելու են վերազինված և լավ պայմաններում, ակնկալում ենք նորանոր ձեռքբերումներ այս ոլորտում:
Ես նաև ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին տարին մեկ անգամ անվարձահատույց արյունատվության. ինչ-որ մեկի կյանք փրկել և հերոս դառնալը շատ հեշտ է և օգտակար նաև ձեր առողջության համար:
Այս տարի մենք 2000-ից ավել դոնոր ենք կարողացել ներգրավել, ինչն ավել է, քան նախորդ տարի, բայց պետք է գոնե 5000 տարեկան դոնոր ունենանք՝ ամեն օր ավելացող կարիքներն ապահովելու համար:
Շնորհակալություն մեր բոլոր դոնորներին և դոնորության պատրաստվողներին: Ձեր ներդրումն անգնահատելի է»,- գրել է նախարարը։