Հասարակություն

Կատարվում է ճանապարհների ծածկի վիճակի ուսումնասիրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի ուսումնասիրություն։

2024 թվականի ընթացքում ուսումնասիրվել են 1658.1կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածներ, այդ թվում՝ միջպետական նշանակության՝ 995.25կմ և հանրապետական նշանակության՝ 662.85կմ։

Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտման նպատակն է պարզել ասֆալտբետոնե ծածկի առկա վիճակը՝ վերականգնման ռազմավարություն մշակելու համար։ Ասֆալտբետոնե ծածկի ուսումնասիրությունն իրականացվում է անհարթության միջազգային ցուցչի IRI (մմ/մ) որոշման և ակնադիտական հետազոտման միջոցով։