Հասարակություն

«Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն». ՊԵԿ-ը զգուշացնում է

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․

«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր և գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք չբացել կցված հղումը` Ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով»։