Հասարակություն

Նորավանք տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։

«Ճանապարհը սպասարկող «ՌաֆԷլԳրիգ» ՍՊԸ-ն ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակներում կատարել է քարաթափման մաքրման աշխատանքներ»։