Հասարակություն

Երևանի մետրոպոլիտենում բանկային քարտերով կվճարեն

Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է շաբաթը թվերով.

«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Հունվարի 20-ից 26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411 հազար 412 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

  • 808՝ երեք վագոնանի,
  • 1078՝ երկու վագոնանի,
  • 1024՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100․1%

Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։

Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։

Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։

Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները»։