Հասարակություն

«Իրենց դպրոցի նոր մասնաշենքի նախագիծ են սարքել»․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի սովորողները նախագծային աշխատանքի շրջանակներում իրենց դպրոցի նոր մասնաշենքի նախագիծ են սարքել և ուղարկել մեզ, որ դպրոցաշինության ծրագրերում հաշվի առնենք։

Նոր չափորոշիչը նաև սրա մասին է․ որ իրենց ստացած գիտելիքը դարձնեն հմտություն և կիրառեն կարևոր թեմաների և խնդիրների կարգավորման համար։ Շնորհակալ եմ, սիրելի սովորողներ, կքննարկենք»,- գրել է նախարարը։