ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ:
«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»,-գրել է նա: