Հունվարի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ-փրկարարները, իրավապահները:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն սակայն, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արման Թադևոսյանն է, ով, ինչպես նաև մյուս վիրավորը, «Արմավիր» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։