Երևանում ասվել է` եկեք էնքան քշենք տրանսպորտը, մինչև կմաշվի, մինչև անշարժություն, դրանից հետո թե «Գազել» կլինի, թե «Երազ» կլինի, դա մեր գործը չէ: Խոստացել ենք, որ «գազելները» դուրս կգան քաղաքից և «գազելները» դուրս են եկել, բայց տրանսպորտային համակարգը պետք է զարգանա։ Հիմա էլ մետրոն ենք մաշեցնում, մինչև ե՞րբ պետք է մաշեցնենք։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա էլ բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք 5 տարում կմաշենք, դրանից հետո ինչ կլինի, կլինի։ Սա՞ է մեր տրամաբանությունը։ Ես համաձայն չեմ այս տրամաբանության հետ, ես համաձայն եմ այն տրամաբանության հետ, որ քաղաքը պետք է ունենա երկարաժամկետ տրանսպորտային համակարգ»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։