Հասարակություն

Խոշոր ավտովթար Շիրակում․ վիրավորների թվում է Տիգրան Մուկուչյանի եղբայրը

Հունվարի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Հոռոմ գյուղի խաչմերուկում,  բախվել են Toyota Land Cruiser և Nissan Rogue մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի վարորդը Երևանի բնակիչ 53-ամյա Ռոբերտ Մուկուչյանն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է և աշխատում է նոտար, իսկ Nissan Rogue-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Կորյուն Մկրտչյանը։