Հասարակություն

Քննարկվել են ՀՀ-ի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Հունվարի 24-ին ընդունել եմ Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Շնորհավորել եմ գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»: