Հասարակություն

ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում երկու հավակնորդ ունենք. Արուսյակ Ջուլհակյան

ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում երկու հավակնորդ ունենք. Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հունվարի 20-ին ավարտվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ընտրվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետը։ Հունվարի 21-ին Մրցութային խորհուրդը նիստ գումարեց՝ ներկայացված երկու հայտերն ուսումնասիրելու նպատակով։ Երկուսն էլ համապատասխանում էին օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, հետևաբար և հաստատվեցին խորհրդի կողմից։

Այսպիսով՝ ունենք երկու հավակնորդ՝ Մարիաննա Բաղինյանը և Գարիկ Մինասյանը, որոնց բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով այսօր արդեն Մրցութային խորհուրդը, ԱԺ աշխատակազմի միջոցով, հարցումներ է ուղարկել մի շարք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։

Հարցումների պատասխանները ստանալուն պես Մրցութային խորհուրդը կգումարի նիստ, կուսումնասիրի դրանք, և կնշանակի մրցույթի հարցազրույցի փուլի օրը և ժամը, ինչի մասին կտեղեկացնեմ հավելյալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական