ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«2024թ. ՀՀ-ում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 պացիենտի, այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՁԻԱՀ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտներին, անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր` անվճար կարգով:
Ընդհանուր առմամբ 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել 3298 պացիենտ, որոնցից 95%-ը` շուրջ 3133 պացիենտ, լիովին բուժվել է:
2025 թվականին դեղապահովման ծրագիրը շարունակելու ենք»: