Հակակոռուպցիոն դատարանը որոշել է պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, նախկին պատգամավոր Արման Սահակյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ոչ թե կալանքը, այլ՝ կիրառվել է վարչական հսկողություն. Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանից։
Հիշեցնենք՝ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, նախկին պատգամավոր Արման Սահակյանը և այլ անձինք, որոնք 2012-15թթ. Երևանում 3 ուսհաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց:
Հայկ Մագոյան